ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ն գնման օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրում է երաշխիք Polar-ի սարքավորումներին։ Այս ժամանակահատվածում ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ -ն, իր հայեցողությամբ, կվերանորոգի կամ կփոխարինի սարքավորումը, որը խափանվել է նորմալ օգտագործման ժամանակ: Նման վերանորոգումը կամ փոխարինումը գնորդի համար կկատարվի անվճար՝ պայմանով, որ գնորդը Polar-ի սարքավորումը ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ի սպասարկման կետ կուղարկի կամ կտեղափոխի իր սեփական միջոցների հաշվին։
Սարքավորումը սերվիս կենտրոն հանձնելուց հետո ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ն գնորդին մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում կտեղեկացնի արդյո՞ք ներկայացված սարքավորումը ենթակա է նորոգման կամ փոխարինման։
Փոխարինման ենթակա սարքավորումը կարող է փոխարինվել այլ համարժեք մոդելով, եթե տվյալ մոդելը հանվել է արտադրությունից, հասանելի չէ ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ ի պահեստում կամ հասանելի չէ մեր տարածաշրջանի համար։
Երաշխիքային նորոգման կամ փոխարինման առավելագույն ժամկետը 40 աշխատանքային օր է։
Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերում. (ա) կոսմետիկ վնաս, ինչպիսիք են քերծվածքները և փոսերը. (բ) արագամաշ մասերի վրա, ինչպիսիք են մարտկոցները, սնուցման լարերը, սնուցման աղբյուրները, գոտիները, բռնակները և հենակները (գ) վթարի, հարվածի, ջրի, ջրհեղեղի, հրդեհի կամ այլ բնական կամ արտաքին պատճառների հետևանքով առաջացած վնասները (դ) Polar-ի կողմից լիազորված ծառայություն մատուցող չհանդիսացող անձի կամ կազմակերպության կողմից կատարված սպասարկման հետևանքով առաջացած վնասի դեպքում. (ե) Polar-ի կողմից չարտոնված մասերի կամ ծրագրերի օգտագործման հետևանքով առաջացած անսարքությունները (զ) Polar-ի կողմից չարտոնված սնուցման և/կամ մալուխներին կատարած միացման պատճառով առաջացած անսարքությունների դեպքում (է) Polar-ը իրավունք է վերապահում մերժել երաշխիքային սպասարկումը այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվել և/կամ օգտագործվել են որևէ երկրի օրենքների խախտմամբ։
(ը) Polar-ը չի իրականացնում երաշխիքային սպասարկում, եթե ապրանքը օգտագործվել է արտադրողի կողմից սահմանված չափորոշիչներին անհամապատասխան։
Սարքավորումը երաշխիքային սպասարկման հանձնման համար անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորագիրը( ՀԴՄ կտրոն) և/կամ հաշիվ ապրանքագիրը։
ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ն կարող է հրաժարվել կամ լրացուցիչ վճար պահանջել ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ ի կողմի չարտոնված վաճառողի կողմից վաճառված Polar-ի սարքավորումը երաշխիքային սպասարկման ընդունելու համար։
ԷՅՕԹԻԷՖ Սպը-ն կարող է հրաժարվել կամ լրացուցիչ վճար պահանջել Polar-ի այլ երկրի ներկայացուցչի կամ վաճառողի կողմից վաճառված սարքավորումը երաշխիքային սպասարկման ընդունելու համար։
Polar-ը չի երաշխավորում վերանորոգել կամ փոխարինել Polar-ի որևէ սարքավորում առանց Ձեր՝ Polar սարքում պահված տեղեկատվության և/կամ տվյալների կորստի ռիսկի։
ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ն կարող է երաշխիքային սպասարկում իրականացնելու համար հավելյալ գումար պահանջել կամ մերժել սպասարկել Polar-ի կողմից ոչ Եվրոպական շուկայի համար արտադրված սարքավորումների համար։
Polar-ը պետք է պահպանի և օգտագործի երաշխիքային գործընթացի ընթացքում ստացված ցանկացած հաճախորդի տեղեկատվություն՝ համաձայն մեր Գաղտնիության մասին հայտարարության։
Արտադրողի կողմից տրամադրվող հավելյալ երաշխիքային պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։