ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ Գաղտնիության քաղաքականություն
Այցելելով polararmenia.am կայք (այսուհետ՝ «Կայք») և, կատարելով գնումներ, Դուք ավտոմատ կերպով տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: Սույնով կարող եք ծանոթանալ կայքի գաղտնիության քաղաքականությանը։
«Անձնական տվյալներ» ասելով, Մենք նկատի ունենք Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, օրինակ՝ անունը/ազգանունը, հասցեն կամ էլեկտրոնային հասցեն (այսուհետ՝ «Տվյալներ»): Սույն Գաղտնիության քաղաքականության համատեքստում «մենք», «մեզ», «մեր» դերանունները վերաբերում են ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ –ին (ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել <<Մեր Մասին>> բաժին), իսկ «Դուք», «Ձեզ», «Ձեր» դերանունները վերաբերում են ցանկացած անձի, որն այցելել է Կայք, կամ զանգահարել է Մեզ:
Մեզ համար Տվյալների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Անձնական տվյալների օգտագործման նպատակները հետևյալն են՝
3. Անձնական Տվյալների Գաղտնիություն
Ձեր տրամադրած անձնական տեղեկատվությունը կողմնակի անձանց հետ կիսվում է միայն հետևյալ դեպքերում՝
Պատվերիներ ձևակերպելու և առաքման գործընթացը իրականացնելու համար։ Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները՝ անուն, հասցե, հեռախոսահամար, միայն այն անձանց հետ, ովքեր պետք է իրականացնեն Ձեր պատվերի առաքումը։
Վճարման գործընթացը իրականացնելու համար: Մենք կիսում ենք Ձեր վճարման եղանակի տվյալները՝ դեբետ/կրեդիտ քարտի համարներ, այն բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ, որի հետ համագործակցում ենք։
Թույլ տալու համար Ձեզ մուտք գործել Ձեր անձնական Էջ:
Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները, երբ դա պահանջում է օրենքը: Մենք կարող ենք կիսել Ձեր անձնական տվյալները կամ դրանց որևէ մաս օրենքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ «Անձնական տվյալների գաղտնիություն» օրենքի համաձայն։
Անձնական տվյալները կամ դրանց բաղկացուցիչ մի մասը կարող են տրամադրվել երրորդ անձանց՝ Ձեր խնդրանքով կամ թույլտվությամբ։
4. Անվտանգություն
Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու և ուժեղացնելու համար կայքում տրամադրած Ձեր անձնական տվյալների անվտանգությունը։ Ցավոք, անձնական դատայի փոխանցումը համացանցով լիարժեք ապահով չէ։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, պաշտպանելու համար Ձեր անձնական տվյալները, սակայն մենք չենք կարող երաշխավորել Ձեր անձնական դատայի կատարյալ ապահովություն։ Ձեր անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնելու համար խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը՝
Այցելել Ձեր անձնական էջ հնարավորիս հաճախ և տեղեկացնել մեզ որևէ տարօրինակ բան նկատելու դեպքում։
Տեղադրել հակավիրուսային ծրագրերի արդիական տարբերակներ Ձեր համակարգչի կամ այն սարքավորման վրա, որով մուտք եք գործում կայք։
Օգտագործել բարդ գաղտնաբառեր (ամենաքիչը 7 տառ/նիշ պարունակող գաղտնաբառ);
Չօգտագործել միևնույն գաղտնաբառը տարբեր կայքերի համար։
Չտրամադրել Ձեր գաղտնաբառը այլ անձանց։
Տեղադրել գաղտնաբառ համակարգչի կամ սարքավորման վրա, որով մուտք եք գործում կայք։
Դուրս գալ կայքից Ձեր գործողություններն ավարտելուց հետո, հատկապես եթե մուտք եք գործել հասարակական սարքավորումով։
5. Ձեր Իրավաունքները՝ Համաձայն ԱՏԳԸԴ (Անձնական Տվյալների Գաղտնիության Ընդհանուր Դրույթներ) Ընկերությունը պարտավորվում է պահպանել Անձնական Տվյալների Գաղտնիության վերաբերյալ սահմանված բոլոր դրույթները։ Ըստ գաղտնիության պահպանման ընդհանուր դրութների, հաճախորդն իր հերթին իրավասու է՝
Ստանալ անձնական տվյալներ մուտք գործելու, խմբագրելու և ջնջելու հնարավորություն։ Փոփոխություններն իրականացնելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ, կամ իրականացնել դրանք ինքներդ՝ մուտք գործելով Անձնական Կաբինետ։
Ստանալ անձնական տվյալ հեռացնելու հնարավորթություն։Դուք իրավասու եք հեռացնել ցանկացած կեղծ կամ ոչ ամբողջական տվյալ, որը հավաքագրված է Ձեր Անձնական Կաբինետ։
Առարկել անձնական տվյալների օգտագործման դեմ։ Այս կետն իրավական ուժ ունի հստակ իրավիճակներում, որոնցից ելնելով Դուք կարող եք առարկել Մեր կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, ուղղակի կամ անուղղակի մարքեթինգային արշավների ընթացքում օգտագործմանը։
Չեղարկել անձնական տվյալների մշակման վերաբերյալ տրված համաձայնությունը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ համաձայնության չեղարկման դեպքում, Դուք կզրկվեք մեր կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից։
6․ Քաղաքականության փոփոխություններ
Մենք իրավասու ենք, օրենքով թույլատրելի, փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում։ Մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ տեղադրելով քաղաքականության թարմացված տարբերակը կայքում։
1. Առարկա և կիրառման ոլորտ
Այս Պատվերի քաղաքականությունը սահմանում է մեր կայքում պատվերների ձևակերպման, վճարման, առաքման, վերադարձի և երաշխիքային սպասարկման կարգը։ Քաղաքականությունը կիրառվում է բոլոր պատվերների նկատմամբ, որոնք կատարվում են առկա ապրանքների համար։
2. Պատվերի ձևակերպում և հաստատում
Պատվերը համարվում է գրանցված միայն այն դեպքում, երբ հաճախորդը ստացել է մեր կողմից ուղարկված պատվերի հաստատման (Order Confirmation) նամակը։
Պատվերը երկու կողմերի համար ձևակերպված է համարվում այն պահից, երբ հաստատումն ուղարկված է և վճարումն ընդունված է։
Հաճախորդը պարտավոր է ապահովել ճիշտ կոնտակտային տվյալների ներկայացումը՝ հասցե, հեռախոսահամար և էլ․ փոստ։
3. Վճարում և գներ
Վճարումները կատարվում են polararmenia.am կայքում հասանելի վճարային համակարգերի միջոցով և ենթակա են մեր Վճարում (link) բաժնի պայմաններին։
Պատվերի պահին կայքում նշված գինը համարվում է անփոփոխ՝ բացառությամբ առաջացած տեխնիկական սխալների դեպքում։ Տեխնիկական սխալի դեպքում մենք կարող ենք առաջարկել նոր գին կամ չեղարկել պատվերը՝ ապահովելով ամբողջական վերադարձ։
Եթե ապրանքը հնարավոր չէ առաքել, ապա գնորդին կվերադարձվի ամբողջական գումարը։
Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով և ներառում են ԱԱՀ։
4. Առաքում և մատակարարում
Առաքումն իրականացվում է մեր Առաքում և վերադարձ (link) բաժնի պայմաններով։
Առաքման ժամկետները հաշվարկվում են պատվերի հաստատումից հետո և կախված են առաքման ձևից ու հասցեից։
5. Չեղարկում և վերադարձ
Հաճախորդը կարող է չեղարկել պատվերը մինչև այն պահը, երբ ապրանքը նշվել է որպես առաքված։ Չեղարկումը կատարվում է անձնական էջից՝ ընտրելով համապատասխան տարբերակը։
Վերադարձները և փոխանակումները իրականացվում են մեր Առաքում և վերադարձ (Link) բաժնի համաձայն։
Վերադարձի գումարները փոխանցվում են մինչև 10 աշխատանքային օրում՝ հաշվի առնելով վճարային միջնորդների և բանկերի ընթացակարգերը։
6. Երաշխիք և թերություններ
Ապրանքների երաշխիքային սպասարկումը կատարվում է մեր Երաշխիքային սպասարկման պայմաններ (link) բաժնի համաձայն։
Ապրանքի վերադարձը 14 օրվա ընթացքում համաձայն ՀՀ օրենքի, Վերադարձը իրականացվում է գնորդի հաշվին, և եթե ուղարկվում է սուրհանդակային ծառայության միջոցով ընդունման հիմք է ընդունվում, սուրհանդակային ընկերությանը փոխանցելու օրը։
7. Պատասխանատվության սահմանափակում
Մեր պատասխանատվությունը որևէ պարագայում չի գերազանցում տվյալ պատվերի արժեքը։
Մենք չենք կրում պատասխանատվություն անուղղակի։
Սահմանափակումները չեն վերաբերում այն իրավունքներին, որոնք պարտադիր են ՀՀ օրենսդրությամբ։
8. Անվերահսկելի ուժի գործոն (Force Majeure)
Մենք չենք կրում պատասխանատվություն այն դեպքերում, երբ պատվերի չկատարման կամ ուշացման պատճառ են հանդիսանում մեր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքները (բնական աղետներ, պատերազմ, պետական սահմանափակումներ, համավարակ և այլն)։
9. Տվյալների պաշտպանություն
Հաճախորդի տվյալների հավաքագրումն ու մշակումն իրականացվում է մեր Գաղտնիության քաղաքականություն (link) բաժնի համաձայն։
10. Փոփոխություններ
Մենք կարող ենք փոփոխել այս քաղաքականությունը առանց նախնական ծանուցման։ Փոփոխությունները չեն ազդում արդեն հաստատված պատվերների վրա։
11. Համաձայնություն
Հաճախորդը պատվերը կատարելով և նշելով համաձայնության դաշտը checkout էջում՝ ընդունում է այս Պատվերի քաղաքականության պայմանները։
1. Առարկա և կիրառման ոլորտ Այս Ընդհանուր Նախապատվերի քաղաքականությունը սահմանում է կարգը և պայմանները, որի համաձայն գնորդները կարող են պատվիրել և կատարել կանխավճար մեր կայքում նախապատվերի հասանելի կարգավիճակում գտնվող ապրանքների համար։ Քաղաքականությունը կիրառվում է բոլոր առցանց նախապատվերների համար։
2. Հիմնական դրույթներ և սահմանումներ
Նախապատվեր — պատվեր, որի համար հաճախորդը կատարում է ամբողջական վճարում մինչ ապրանքի ֆիզիկապես հասանելի լինելը։
Order Confirmation / Պատվերի հաստատում — էլ. Նամակ, որը մենք ուղարկում ենք միայն այն ժամանակ, երբ պատվերը համարվում է ընդունված և մեր կարգավորումների համաձայն գրանցված։
Մատակարարման ժամանակացույց — կայքում նշված կանխատեսվող ժամկետը՝ սովորաբար մինչև 30 աշխատանքային օր վճարման պահից։
3. Պատվերի ձևափոխում և հաստատում
Նախապատվերն ընդունվում է միայն այն դեպքում երբ կատարվել է ամբողջական վճարում և մենք տրամադրել ենք պատվերի հաստատում՝ order number-ով։
Պատվերը համարվում է պարտադիր ու պայմանագրային այն պահից, երբ հաճախորդը կատարում է վճարումը և հաստատում է Նախապատվերի քաղաքականությունը՝ նշելով համապատասխան checkbox-ը :
4. Վճարումներ, գնային հաստատում և փոփոխություններ
Վճարումները կատարվում են մեր կայքի միջոցով և ենթակա են մեր Վճարում (link) բաժնի քաղաքականությանը և բոլոր դրությներին: Գինը, որը վճարվում է պատվերի պահին, համարվում է գնային պայմանագրի հիմք: Մենք իրավունք ունենք շտկել համակարգային տեխնիկական սխալները, սակայն նման առիթով եթե փոփոխություն հանգեցնի պատվերի չկատարելուն, հաճախորդին առաջարկվում է կամ վերանայված արժեքը ընդունել, կամ պատվերը չեղարկել և ամբողջական վերադարձ ստանալ։
Եթե նախապատվիրված ապրանքի գինը փոփոխվել է մատակարար ընկերության մոտ մենք իրավունք ունենք մերժել պատվերը առանց գնորդին նախնական նախազգուշացման, և վերադարձնել վճարված գումարը։
Եթե նախապատվիրված ապրանքը դառել է անհասանելի մատակարարի մոտ, մենք իրավունք ունենք մերժել պատվերը առանց գնորդին նախնական նախազգուշացման և վերադարձնել վճարված գումարը։
5. Մատակարարման ժամկետներ, ուշացումներ և ծանուցում
Առաքման կարգը և վերադարձի իրավունքը լրացուցիչ սահմանված են մեր Առաքում և վերադարձ (link) քաղաքականության մեջ։
Մատակարարման ժամանակացույցը հանդիսանում է գնահատված, ոչ միանշանակ՝ պարտադիր ժամկետ։ Վերջնական առաքման ժամկետը կախված է մատակարարից, լոգիստիկ պայմաններից և մաքսային ընթացակարգերից։
Եթե 2 րդ կետում նշված առաքման ժամկետը երկարաձգվում է ավելի քան 20 օրով, մենք պարտավոր ենք տեղեկացնել գնորդին՝ պատվերում նշված կոնտակտային տվյալներով և ներկայացնել հասանելի տարբերակները (պահպանում, այլընտրանք, կամ վերադարձ)։
6. Չեղարկում և վերադարձ
Հաճախորդը իրավունք ունի չեղարկել նախապատվերը մինչև ապրանքի առաքումը կամ մինչև այն պահը, երբ ապրանքը սահմանվել է որպես առաքված մեր կողմից։ Պատվերի չեղարկումը կարելի է կատարել անմիջապես Ձեր անձնական էջից՝ հետևելով պատվերի ընթացքին և ընտրելով համապատասխան չեղարկման տարբերակը։
Չեղարկման դեպքերում գումարը կվերադարձվի մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում մեր ստուգումից և հաստատումից հետո՝ այդ թվում հաշվի առնելով վճարման պրովայդերի և բանկային մշակման ժամանակը։ Մենք ապահովում ենք գումարի վերադարձի գործընթացի մեկնարկը սահմանված ժամկետում, սակայն գումարի փաստացի փոխանցման ժամկետը կարող է տարբերվել՝ կախված բանկերի և վճարային միջնորդ կազմակերպությունների ներքին ընթացակարգերից։
Եթե արտադրողը դադարեցնում է ապրանքի արտադրությունը կամ մատակարարը հաստատում է անհնարինությունը՝ մատակարարել ապրանքը, հաճախորդին առաջարկվում է՝ (ա) նույն կամ հավասար արժեքով այլընտրանք, (բ) ամբողջական վերադարձ: հաճախորդը իրավունք ունի ընտրել՝ այդ առաջարկներից որևիցե մեկը։ Վերադարձը իրականացվում է գումարի ամբողջական չափով՝ նույն եղանակով որով որ կատարվել էր վճարումը։ Բանկային կամ փոխարժեքի հաշվարկով առաջացող տարբերությունների համար վաճառողը պատասխանատվություն չի կրում։
7. Պարտավորությունների և պատասխանատվության սահմանափակում
Հաճախորդի դեմ մեր պատասխանատվությունը որևէ պարագայում չի գերազանցում այդ կոնկրետ պատվերի արժեքը. Մենք պատասխանատու չենք կրում որևէ անմիջականորեն չբխող վնասների համար, ներառյալ՝ կորուստ, ապրանքների ոչ ճշգրիտ շահագործում և այլն։ Այս սահմանափակումները չեն վերաբերում այն իրավական իրավունքներին, որոնք պարտադիր են ՀՀ օրենքների համաձայն։
Մենք չենք կրում պատասխանատվություն մաքսային սահմանափակումների, լայնամասշտաբ լոգիստիկ արգելքների կամ հաճախորդի տրամադրած սխալ կոնտակտային տվյալների հետևանքով առաջացած ուշացումների կամ վատթարությունների նկատմամբ։
8. Երաշխիք, խախտումների հաղորդում և պահանջներ
Ապրանքի թերությունների դեպքում կիրառվում են մեր Երաշխիքային սպասարկման պայմաններ (link) բաժնի քաղաքականությունը և բոլոր դրույթները։
Ապրանքի վերադարձը 14 օրվա ընթացքում համաձայն ՀՀ օրենքի, Վերադարձը իրականացվում է գնորդի հաշվին, և եթե ուղարկվում է սուրհանդակային ծառայության միջոցով ընդունման հիմք է ընդունվում, սուրհանդակային ընկերությանը փոխանցելու օրը։
9. Անվերահսկելի ուժի գործոն
Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե խնդիրը կապված է force majeure հանգամանքների հետ (բնական աղետ, պատերազմ, պետական արգելք, մատակարարման խափանում, համավարակ և այլն)։ Ընդունված force majeure-ի ժամանակ մենք անմիջապես տեղեկացնում ենք հաճախորդին և առաջարկում առկա լուծումները (ուղարկում, վերադարձ կամ ժամկետային ճկունություն)։
10. Տվյալների պաշտպանության և գաղտնիություն
Պատվերի իրականացման համար մենք օգտագործում ենք անձնական տվյալներ։ Դրանց մշակումը կատարվում է մեր Գաղտնիության քաղաքականության (link) համաձայն, և ազդեցությունները չպետք է խախտեն տվյալների պաշտպանության պահանջները։ Հաճախորդը համաձայնում է, որ նրա տվյալները օգտագործվեն պատվերի պարամետրերի մշակման, առաքման և հետադարձ կապի նպատակով։
11. Փոփոխություններ և դրանց կրառումը
Մենք կարող ենք այս քաղաքականությունը փոփոխել ժամանակ առ ժամանակ։ Փոփոխությունները չեն ազդում արդեն հաստատված պատվերների վրա, առանց համապատասխան համաձայնության, բացի այն դեպքերի, երբ օրենքը պահանջում է այլ կերպ։
12. Համաձայնություն Հաճախորդը՝ նշելով checkout էջի համապատասխան դաշտը և կատարելով վճարումը, տալիս է իրավական ընդունում այս Նախապատվերի քաղաքականությանը և ընդունում է նշված պայմանները։
Polararmenia.am կայքից գնված ցանկացած ապրանք, որի արժեքը գերազանցում է 15000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը, առաքվում է անվճար փոստային եղանակով։ Պատվերի մշակումը՝ մինչև 3 աշխատանքային օր։ Առաքանուն հետևելու համարը գնորդը գնման ժամանակ նշված էլ․ հասցեին կստանա հետևման համարը։ Մինչև 15000 ՀՀ դրամ արժեքով ապրանքների առաքման համար կգանձվի 1000 ՀՀ դրամ։
Ըստ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 2-ի, 1-ին կետի ՝ ապրանքը կարող եք վերադարձնել առաքելուց 14 օրվա ընթացքում։ Ապրանքի վերադարձը իրականացվում է գնորդի միջոցների հաշվին։ Գումարի վերադարձը կատարվում է 3(երեք) աշխատանքային օրվա ընթացքում։ Ապրանքները ետ են ընդունվում կամ փոխանակվում համանման ապրանքով, եթե․
Նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված է դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային կտրոնը:
Գնորդը փոխանակման կամ վերադարձման համար դիմել է 14 օրվա ընթացքում
Ապրանքի դիմաց քարտով վճարած լինելու դեպքում ապրանքի վերադարձի հետ ներկայացվել է օգտագործված քարտի հաշվի քաղվածքը։ Գումարը ետ է փոխանցվելու այն քարտին, որից կատարվել է վճարումը։ ՕՐԵՆՔԸ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Երաշխիքային սպասարկման պայմաններ
ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ն գնման օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրում է երաշխիք Polar-ի սարքավորումներին։ Այս ժամանակահատվածում ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ -ն, իր հայեցողությամբ, կվերանորոգի կամ կփոխարինի սարքավորումը, որը խափանվել է նորմալ օգտագործման ժամանակ: Նման վերանորոգումը կամ փոխարինումը գնորդի համար կկատարվի անվճար՝ պայմանով, որ գնորդը Polar-ի սարքավորումը ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ի սպասարկման կետ կուղարկի կամ կտեղափոխի իր սեփական միջոցների հաշվին։
Սարքավորումը սերվիս կենտրոն հանձնելուց հետո ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ն գնորդին մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում կտեղեկացնի արդյո՞ք ներկայացված սարքավորումը ենթակա է նորոգման կամ փոխարինման։
Փոխարինման ենթակա սարքավորումը կարող է փոխարինվել այլ համարժեք մոդելով, եթե տվյալ մոդելը հանվել է արտադրությունից, հասանելի չէ ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ ի պահեստում կամ հասանելի չէ մեր տարածաշրջանի համար։
Երաշխիքային նորոգման կամ փոխարինման առավելագույն ժամկետը 40 աշխատանքային օր է։
Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերում. (ա) կոսմետիկ վնաս, ինչպիսիք են քերծվածքները և փոսերը. (բ) արագամաշ մասերի վրա, ինչպիսիք են մարտկոցները, սնուցման լարերը, սնուցման աղբյուրները, գոտիները, բռնակները և հենակները (գ) վթարի, հարվածի, ջրի, ջրհեղեղի, հրդեհի կամ այլ բնական կամ արտաքին պատճառների հետևանքով առաջացած վնասները (դ) Polar-ի կողմից լիազորված ծառայություն մատուցող չհանդիսացող անձի կամ կազմակերպության կողմից կատարված սպասարկման հետևանքով առաջացած վնասի դեպքում. (ե) Polar-ի կողմից չարտոնված մասերի կամ ծրագրերի օգտագործման հետևանքով առաջացած անսարքությունները (զ) Polar-ի կողմից չարտոնված սնուցման և/կամ մալուխներին կատարած միացման պատճառով առաջացած անսարքությունների դեպքում (է) Polar-ը իրավունք է վերապահում մերժել երաշխիքային սպասարկումը այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվել և/կամ օգտագործվել են որևէ երկրի օրենքների խախտմամբ։
(ը) Polar-ը չի իրականացնում երաշխիքային սպասարկում, եթե ապրանքը օգտագործվել է արտադրողի կողմից սահմանված չափորոշիչներին անհամապատասխան։
Սարքավորումը երաշխիքային սպասարկման հանձնման համար անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորագիրը( ՀԴՄ կտրոն) և/կամ հաշիվ ապրանքագիրը։
ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ն կարող է հրաժարվել կամ լրացուցիչ վճար պահանջել ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ ի կողմի չարտոնված վաճառողի կողմից վաճառված Polar-ի սարքավորումը երաշխիքային սպասարկման ընդունելու համար։
ԷՅՕԹԻԷՖ Սպը-ն կարող է հրաժարվել կամ լրացուցիչ վճար պահանջել Polar-ի այլ երկրի ներկայացուցչի կամ վաճառողի կողմից վաճառված սարքավորումը երաշխիքային սպասարկման ընդունելու համար։
Polar-ը չի երաշխավորում վերանորոգել կամ փոխարինել Polar-ի որևէ սարքավորում առանց Ձեր՝ Polar սարքում պահված տեղեկատվության և/կամ տվյալների կորստի ռիսկի։
ԷՅՕԹԻԷՖ ՍՊԸ-ն կարող է երաշխիքային սպասարկում իրականացնելու համար հավելյալ գումար պահանջել կամ մերժել սպասարկել Polar-ի կողմից ոչ Եվրոպական շուկայի համար արտադրված սարքավորումների համար։
Polar-ը պետք է պահպանի և օգտագործի երաշխիքային գործընթացի ընթացքում ստացված ցանկացած հաճախորդի տեղեկատվություն՝ համաձայն մեր Գաղտնիության մասին հայտարարության։
Արտադրողի կողմից տրամադրվող հավելյալ երաշխիքային պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՎՀՀ 00239879
Գործ. հասցե՝ Երևան, Ա. Խաչատրյան 1 նրբ, 4