1. Առարկա և կիրառման ոլորտ Այս Ընդհանուր Նախապատվերի քաղաքականությունը սահմանում է կարգը և պայմանները, որի համաձայն գնորդները կարող են պատվիրել և կատարել կանխավճար մեր կայքում նախապատվերի հասանելի կարգավիճակում գտնվող ապրանքների համար։ Քաղաքականությունը կիրառվում է բոլոր առցանց նախապատվերների համար։
2. Հիմնական դրույթներ և սահմանումներ
Նախապատվեր — պատվեր, որի համար հաճախորդը կատարում է ամբողջական վճարում մինչ ապրանքի ֆիզիկապես հասանելի լինելը։
Order Confirmation / Պատվերի հաստատում — էլ. Նամակ, որը մենք ուղարկում ենք միայն այն ժամանակ, երբ պատվերը համարվում է ընդունված և մեր կարգավորումների համաձայն գրանցված։
Մատակարարման ժամանակացույց — կայքում նշված կանխատեսվող ժամկետը՝ սովորաբար մինչև 30 աշխատանքային օր վճարման պահից։
3. Պատվերի ձևափոխում և հաստատում
Նախապատվերն ընդունվում է միայն այն դեպքում երբ կատարվել է ամբողջական վճարում և մենք տրամադրել ենք պատվերի հաստատում՝ order number-ով։
Պատվերը համարվում է պարտադիր ու պայմանագրային այն պահից, երբ հաճախորդը կատարում է վճարումը և հաստատում է Նախապատվերի քաղաքականությունը՝ նշելով համապատասխան checkbox-ը :
4. Վճարումներ, գնային հաստատում և փոփոխություններ
Վճարումները կատարվում են մեր կայքի միջոցով և ենթակա են մեր Վճարում (link) բաժնի քաղաքականությանը և բոլոր դրությներին: Գինը, որը վճարվում է պատվերի պահին, համարվում է գնային պայմանագրի հիմք: Մենք իրավունք ունենք շտկել համակարգային տեխնիկական սխալները, սակայն նման առիթով եթե փոփոխություն հանգեցնի պատվերի չկատարելուն, հաճախորդին առաջարկվում է կամ վերանայված արժեքը ընդունել, կամ պատվերը չեղարկել և ամբողջական վերադարձ ստանալ։
Եթե նախապատվիրված ապրանքի գինը փոփոխվել է մատակարար ընկերության մոտ մենք իրավունք ունենք մերժել պատվերը առանց գնորդին նախնական նախազգուշացման, և վերադարձնել վճարված գումարը։
Եթե նախապատվիրված ապրանքը դառել է անհասանելի մատակարարի մոտ, մենք իրավունք ունենք մերժել պատվերը առանց գնորդին նախնական նախազգուշացման և վերադարձնել վճարված գումարը։
5. Մատակարարման ժամկետներ, ուշացումներ և ծանուցում
Առաքման կարգը և վերադարձի իրավունքը լրացուցիչ սահմանված են մեր Առաքում և վերադարձ (link) քաղաքականության մեջ։
Մատակարարման ժամանակացույցը հանդիսանում է գնահատված, ոչ միանշանակ՝ պարտադիր ժամկետ։ Վերջնական առաքման ժամկետը կախված է մատակարարից, լոգիստիկ պայմաններից և մաքսային ընթացակարգերից։
Եթե 2 րդ կետում նշված առաքման ժամկետը երկարաձգվում է ավելի քան 20 օրով, մենք պարտավոր ենք տեղեկացնել գնորդին՝ պատվերում նշված կոնտակտային տվյալներով և ներկայացնել հասանելի տարբերակները (պահպանում, այլընտրանք, կամ վերադարձ)։
6. Չեղարկում և վերադարձ
Հաճախորդը իրավունք ունի չեղարկել նախապատվերը մինչև ապրանքի առաքումը կամ մինչև այն պահը, երբ ապրանքը սահմանվել է որպես առաքված մեր կողմից։ Պատվերի չեղարկումը կարելի է կատարել անմիջապես Ձեր անձնական էջից՝ հետևելով պատվերի ընթացքին և ընտրելով համապատասխան չեղարկման տարբերակը։
Չեղարկման դեպքերում գումարը կվերադարձվի մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում մեր ստուգումից և հաստատումից հետո՝ այդ թվում հաշվի առնելով վճարման պրովայդերի և բանկային մշակման ժամանակը։ Մենք ապահովում ենք գումարի վերադարձի գործընթացի մեկնարկը սահմանված ժամկետում, սակայն գումարի փաստացի փոխանցման ժամկետը կարող է տարբերվել՝ կախված բանկերի և վճարային միջնորդ կազմակերպությունների ներքին ընթացակարգերից։
Եթե արտադրողը դադարեցնում է ապրանքի արտադրությունը կամ մատակարարը հաստատում է անհնարինությունը՝ մատակարարել ապրանքը, հաճախորդին առաջարկվում է՝ (ա) նույն կամ հավասար արժեքով այլընտրանք, (բ) ամբողջական վերադարձ: հաճախորդը իրավունք ունի ընտրել՝ այդ առաջարկներից որևիցե մեկը։ Վերադարձը իրականացվում է գումարի ամբողջական չափով՝ նույն եղանակով որով որ կատարվել էր վճարումը։ Բանկային կամ փոխարժեքի հաշվարկով առաջացող տարբերությունների համար վաճառողը պատասխանատվություն չի կրում։
7. Պարտավորությունների և պատասխանատվության սահմանափակում
Հաճախորդի դեմ մեր պատասխանատվությունը որևէ պարագայում չի գերազանցում այդ կոնկրետ պատվերի արժեքը. Մենք պատասխանատու չենք կրում որևէ անմիջականորեն չբխող վնասների համար, ներառյալ՝ կորուստ, ապրանքների ոչ ճշգրիտ շահագործում և այլն։ Այս սահմանափակումները չեն վերաբերում այն իրավական իրավունքներին, որոնք պարտադիր են ՀՀ օրենքների համաձայն։
Մենք չենք կրում պատասխանատվություն մաքսային սահմանափակումների, լայնամասշտաբ լոգիստիկ արգելքների կամ հաճախորդի տրամադրած սխալ կոնտակտային տվյալների հետևանքով առաջացած ուշացումների կամ վատթարությունների նկատմամբ։
8. Երաշխիք, խախտումների հաղորդում և պահանջներ
Ապրանքի թերությունների դեպքում կիրառվում են մեր Երաշխիքային սպասարկման պայմաններ (link) բաժնի քաղաքականությունը և բոլոր դրույթները։
Ապրանքի վերադարձը 14 օրվա ընթացքում համաձայն ՀՀ օրենքի, Վերադարձը իրականացվում է գնորդի հաշվին, և եթե ուղարկվում է սուրհանդակային ծառայության միջոցով ընդունման հիմք է ընդունվում, սուրհանդակային ընկերությանը փոխանցելու օրը։
9. Անվերահսկելի ուժի գործոն
Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե խնդիրը կապված է force majeure հանգամանքների հետ (բնական աղետ, պատերազմ, պետական արգելք, մատակարարման խափանում, համավարակ և այլն)։ Ընդունված force majeure-ի ժամանակ մենք անմիջապես տեղեկացնում ենք հաճախորդին և առաջարկում առկա լուծումները (ուղարկում, վերադարձ կամ ժամկետային ճկունություն)։
10. Տվյալների պաշտպանության և գաղտնիություն
Պատվերի իրականացման համար մենք օգտագործում ենք անձնական տվյալներ։ Դրանց մշակումը կատարվում է մեր Գաղտնիության քաղաքականության (link) համաձայն, և ազդեցությունները չպետք է խախտեն տվյալների պաշտպանության պահանջները։ Հաճախորդը համաձայնում է, որ նրա տվյալները օգտագործվեն պատվերի պարամետրերի մշակման, առաքման և հետադարձ կապի նպատակով։
11. Փոփոխություններ և դրանց կրառումը
Մենք կարող ենք այս քաղաքականությունը փոփոխել ժամանակ առ ժամանակ։ Փոփոխությունները չեն ազդում արդեն հաստատված պատվերների վրա, առանց համապատասխան համաձայնության, բացի այն դեպքերի, երբ օրենքը պահանջում է այլ կերպ։
12. Համաձայնություն Հաճախորդը՝ նշելով checkout էջի համապատասխան դաշտը և կատարելով վճարումը, տալիս է իրավական ընդունում այս Նախապատվերի քաղաքականությանը և ընդունում է նշված պայմանները։