Ինչպես ավելի արդյունավետ վերականգնվել մարզումներից

Վերականգնումն այն գործընթացն է, որի ժամանակ մարմինը լիցքավորվում և հանգստանում է մարզումային ծանրաբեռնվածությունից հետո: Առանց պատշաճ վերականգնման՝ արդյունավետությունն ընկնում է, հավասարակշռությունը խաթարվում ,իսկ վնասվածքների ռիսկը՝ մեծանում:
Ահա թե ինչու են հանգիստն ու հավասարակշռությունը կարևոր: Հետևողական մարզումները՝ առանց համարժեք վերականգնման, հանգեցնում են գերհոգնածության և անարդյունավետության՝ անկախ նրանից, թե որքան հաճախ եք մարզվում: Ժամանակակից սպորտային ժամացույցների և ֆիթնես թևնոցների շնորհիվ վերականգնումը դառնում է չափելի՝ քնի մոնիտորինգի, վերականգնման գնահատման և կատարողականների միջոցով: Վերականգնման մոնիթորինգն օգնում է հասկանալ ձեր մարմնի իրական վիճակը, որպեսզի կարողանաք կարգավորել ընթացքը՝ հիմնվելով տվյալների, այլ ոչ թե ենթադրությունների վրա:
Հասկանալով քնի փուլերը. Խորը քուն, REM և Non-REM
Գիշերվա ընթացքում ձեր մարմինն անցնում է խորը քնի, REM(աչքերի արագ շարժում) և non-REM փուլերով:
• Խորը քունը նպաստում է ֆիզիկական վերականգնմանը և էներգիայի պաշարների թարմացմանը:
• REM փուլն նպաստում է ճանաչողական(կոգնիտիվ) ֆունկցիային և կենտրոնացմանը:
• Non-REM փուլերը կարգավորում են ընդհանուր վերականգնումը:
Քնի որակը կախված է այս փուլերի հավասարակշռությունից, այլ ոչ միայն տևողությունից: Հանգստի, վերականգնման և ամենօրյա ֆիզիկական ակտիվության միջև ճիշտ բալանս գտնելու համար կարող եք օգտագործել Polar ժամացույցները, որոնք կիրառում են առաջադեմ և գերճշգրիտ Elixir™սենսորները՝ մարմնի հիմնական ազդանշանները, այդ թվում՝ քնի մանրամասն տվյալները հետևելու համար: Քնի մոնիտորինգը դառնում է ավելի ճշգրիտ՝ չափելով քնի փուլերը, որակը և երկարաժամկետ օրինաչափությունները՝ օգնելով հասկանալ, թե ինչպես է քունն ուղղակիորեն ազդում վերականգնման վրա:
Օրինակ՝ Polar-ի Recovery Pro™-ն տրամադրում է վերականգնման հստակ կարգավիճակ՝ համեմատելով ձեր մարզումային ծանրաբեռնվածությունը վերականգնման իրական մակարդակի հետ՝ օգնելով կայացնել խելացի որոշումներ այն մասին, թե երբ մարզվել և երբ հանգստանալ:
Ինչպես է Polar-ն օգնում հետևել վերականգնմանը, քնի որակին և պատրաստվածությանը
Polar-ը միավորում է քունը, վերականգնումը և մարզումները մեկ համակարգում: Դուք կստանաք քնի որակի և փուլերի չափումներ, որոնք ապահովվում են Sleep Plus Stages™ ֆունկցիայի միջոցով, իսկ Nightly Recharge™-ի օգնությամբ ավելի հեշտ է համատեղել քնի որակը և նյարդային համակարգի վերականգնումը: Ավելին, SleepWise™-ը կապում է քունը ձեր ամենօրյա զգոնության և էներգիայի մակարդակի հետ:
Լրացուցիչ գործիքները, ինչպիսին է Serene™-ը, նպաստում են սթրեսից լիցքաթափմանը` շնչառական վարժություներեի միջոցով, մինչդեռ Orthostatic Test-ը հետևում է, թե ինչպես է ձեր մարմինը հաղթահարում սթրեսը:

Լավագույն սպորտային ժամացույցները և կրելի տեխնոլոգիաները վերականգնման համար
Սպորտային ժամացույց կամ ֆիթնես թևնոց ընտրելիս միշտ պետք է հաշվի առնել, թե որքանով է այն համապատասխանում ձեր մարզունների նպատակներին:
Մուլտիսպորտ մարզումների համար:
Երբ խոսքը վերաբերում է մի քանի մարզաձևերի և հիբրիդային մարզումների համատեղմանը, կարևոր է ընտրել մուլտիսպորտային ժամացույցներ: Polar Vantage շարքը, ինչպիսին է Polar Vantage M3-ը, նախատեսված է ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ սիրողականների համար, իսկ Polar Vantage V3-ը մասնագիտացված է ավելի պրոֆեսիոնալ մակարդակի մարզիկների համար: Այստեղ վերականգնման մետրիկաները վճռորոշ են՝ տարբեր մարզաձևերը պատշաճ հանգստի հետ հավասարակշռելու համար:
Վազքի համա:
Եթե ձեր տարերքը վազքն է, Polar Pacer շարքը կատարյալ կհամապատասխանի ձեր կարիքներին՝ օգնելով վերականգնվել ամենօրյա ծանրաբեռնվածությունից:
Քաղաքային ակտիվ կյանքի համար:
Քաղաքային ռիթմում միշտ անհրաժեշտ է հավասարակշռված հանգիստ, և այստեղ օգնության է հասնում Street X-ը:
Առողջության ընդհանուր մոնիտորինգի համար:
Երբ ձեր հիմնական նպատակը առողջությանը հետևելն ու ամենօրյա օգտագործումն է՝ առանց լրացուցիչ ճնշման կամ թվային գերծանրաբեռնվածության, ժամանակն է օգտագործել Polar Loop-ը: Այն օգնում է առավելագույնը քաղել ոչ միայն վերականգնումից, այլև մարմնի մոնիտորինգի այլ ասպեկտներից: