Տեխնիկական աջակցություն Polar Loop

Տեխնիկական աջակցություն
Polar loop all colors

Եթե ​​դժվարանում եք կարգավորել Polar Loop-ը ձեր հեռախոսի և Flow հավելվածի միջոցով, համոզվեք, որ՝

Ձեր հեռախոսը համատեղելի է Flow հավելվածի հետ։

Ձեր հեռախոսում ներբեռնված է Flow հավելվածի վերջին տարբերակը Google Play-ից կամ App Store-ից։

Ձեր հեռախոսում Bluetooth-ը միացված է, և ինքնաթիռի/թռիչքի ռեժիմը անջատված է։ Կարող եք փորձել լուծել Bluetooth կապի խնդիրը՝ այն անջատելով և կրկին միացնելով հեռախոսի կարգավորումներում։

Նկատի ունեցեք, որ համակցումը պետք է կատարեք Flow հավելվածում, այլ ոչ թե ձեր հեռախոսի Bluetooth կարգավորումներում։

Android օգտատերեր. համոզվեք, որ հեռախոսի հավելվածի կարգավորումներում Flow հավելվածի համար տեղորոշումը միացված է։

Այնուհետև փորձեք կրկին համակցել ձեր Polar Loop-ը։

Եթե ​​վերևի քայլերը անելուց հետո միևնույնն է չի ստացվում համակցել, ահա մի քանի այլ քայլեր, որոնք կարող են օգնել ձեզ լուծել խնդիրը։

Եթե կարգավորման ընթացքում Flow հավելվածում անսպասելի վարքագծի եք հանդիպում, նախ փակեք հավելվածը(kill)՝ տեսնելու համար, թե արդյոք դա օգնում է։ Եթե ոչ, ապա ապա ջնջեք և կրկին ներբեռնեք հավելվածը։ Վերագործարկեք(reset) ձեր Polar Loop-ը, եթե ոչինչ չի աշխատում(Ինչպե՞ս դա անել տես գրառման վերջում)։

Polar Loop-ը պետք է զուգակցվի ձեր հեռախոսի հետ Flow հավելվածում, այլ ոչ թե ձեր հեռախոսի Bluetooth կարգավորումներում։ Եթե սարքը զուգակցել եք ձեր հեռախոսի հետ ձեր հեռախոսի Bluetooth կարգավորումներում, հետևեք ստորև նշված հրահանգներին՝ Bluetooth կապը չեղարկելու համար, ապա կարգավորեք սարքը Flow հավելվածի միջոցով։


Ձեր հեռախոսում հեռացրեք ձեր սարքը զուգակցված Bluetooth սարքերի ցանկից հետևյալ կերպ. iOS. Անցեք Կարգավորումներ > Bluetooth, սեղմեք ձեր սարքը և ընտրեք «Մոռանալ այս սարքը»։ Android. Անցեք Կարգավորումներ > Bluetooth, ընտրեք ձեր սարքը և «Մոռանալ այս սարքը»։



Ինչպե՞ս վերագործարկել(reset) իմ Polar Loop-ը


Վերագործարկման/անջատման-միացման կոճակը գտնվում է սարքի վերին մասում՝ գոտու տակ: Սարքը վերագործարկելու համար սեղմեք կոճակը որևէ ասեղանման իրով(տես նկարը վերևում), երբ սարքը միացված չէ լիցքավորիչով հոսանքին:



Ինչպե՞ս Polar Loop-ը գործարանային կարգավորումների բերել(factory reset)


Եթե սարքը վերագործարկելը չի ​​օգնել, կարող եք այն բերել գործարանային կարգավորումներին: Նկատի ունեցեք, որ սարքը գործարանային կարգավորումներին բերելը դատարկում է սարքից բոլոր անձնական կարգավորումները, և դուք պետք է այն կրկին կարգավորեք օգտագործման համար: Ձեր սարքից ձեր Flow հաշվին համաժամեցված բոլոր տվյալները անվտանգ են և պահպանվելու են:


Գործարանային կարգավորումների վերականգնումը կարող է իրականացվել երկու եղանակով՝


1. Flow հավելվածի սարքի կարգավորումների միջոցով:

Flow հավելվածի միջոցով սարքը գործարանային Factory reset անելու համար Flow հավելվածում անցեք «Սարքեր» բաժին և ընտրեք Polar Loop-ը, եթե ունեք մեկից ավելի Polar սարք: Այնուհետև ընտրեք «Factory reset»:

2. Սարքի reset/factory reset կոճակը սեղմելով ասեղանման մի բանով, երբ սարքը միացված է հոսանքին լիցքավորման լարով:




Երբ դուք կատարում եք գործարանային կարգավորումների վերականգնում, Polar Loop-ը անջատվում է ձեր հեռախոսից, բայց կարող է դեռևս հայտնվել ձեր հեռախոսի միացված Bluetooth սարքերի ցանկում և ձեր Polar Flow հաշվում: Նախքան այն կրկին կարգավորելը, հեռացրեք այն երկուսից էլ՝ հետևելով այս քայլերին.


1. Մտեք flow.polar.com կայք և մուտք գործեք:

2. Սեղմեք ձեր անվան վրա վերին աջ անկյունում և ընտրեք «products»(տես նկարը ներքևում):

3 Գտեք սարքը ցանկում և սեղմեք (X) կոճակը: Հաստատեք՝ սեղմելով «remove»:

4. Ստուգեք ձեր հեռախոսի վրա միացված Bluetooth սարքերի ցանկը և հեռացրեք Polar Loop-ը ցանկից, եթե այն այնտեղ է.


iOS: Կարգավորումներ > Bluetooth > սեղմեք «i» Polar Loop > «Forget this device» կողքին:

Android: Կարգավորումներ > Bluetooth > սեղմեք Polar Loop-ին և սեղմեք forget:



Դեպի սկիզբ